Բուլղարիայի մայրաքաղաքում ավարտվեց բռնցքամարտի «Ստրանջա» 66-րդ միջազգային մրցաշարը: Հայ բռնցքամարտիկները երկու մեդալ նվաճեցինք:
Սամվել Բարսեղյանը պարտվեց միայն եզրափակիչում և արծաթե մեդալի արժանացավ 60 կգ քաշային կարգում: 49 կգ քաշային կարգում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Հովհաննիսյանը:
Հայաստանի թիմը Սոֆիա էր մեկնել 10 բռնցքամարտիկներով: Իսկ ընդհանուր առմամբ մրցաշարին մասնակցեցին 34 երկրների 240 բռնցքամարտիկներ: