«Արսենալ»-ի ղեկավարությունը պատրաստ է 50 մլն ֆունտ տրամադրել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին` ամառային տրանսֆերային գործարքներն իրականացնելու նպատակով: Այդ մասին հայտնում է Daily Telegraph-ը:
«Զինագործներ»-ի գլխավոր նպատակը թիմի կիսապաշտպանության գծի հզորացումն է:
Ֆրանսիացի մասնագետը չի բացառում նաև, որ ցանկանում է ձեռք բերել պաշտպանների իրավունքներ: