Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներն ամեն ինչ կանեն, որպեսզի երկու մրցաշարերի հաղթող դառնան: Այդ մասին «արքայական ակումբ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսին ասել է թիմի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն:
«Հուսախաբ չենք անի Ձեզ ու կպայքարենք 2 տիտղոսի համար»,- Marca-ն մեջբերում է Ռոնալդուի խոսքերը:
Հիշեցնենք` Իսպանիայի առաջնության 24-րդ տուրից հետո «արքայական ակումբ»-ը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն` իր ակտիվում գրանցելով 60 միավոր: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալ»-ը 2:0 հաշվով առավելության է հասել «Շալկե»-ի նկատմամբ: Պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին: