Հունվարի 31-ին Ստոկհոլմում ավարտվեց գեղասահքի Եվրոպայի առաջնության կանանց մենասահքի մրցաշարը:
15-ամյա Անաստասիա Գալուստյանը, ով ներկայացնում էր Հայաստանը, կարճ ծրագրում ցույց տվեց 12-րդ, ազատ ծրագրում՝ 14-րդ արդյունքը: Նա զբաղեցրեց 13-րդ հորիզոնականը:
Հավելենք, որ ռաջին երեք տեղերը գրավեցին ռուս գեղասահորդուհիները: