Մադրիդի «Ատլետիկո»-ի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն դժգոհություն է հայտնել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպման մրցավարությունից: Մասնագետը նշել է նաև խոտածածկի վատ վիճակը, որը բարդացրել էր իր սաների խաղը:
«Գաբիի հեռացումից հետո դեռ հաղթելու շանսեր ունեինք: Նա փորձում էր բացատրել մրցավարին, որ վերջինս սխալվել է և պետք է 11 մետրանոց նշանակեր ու հեռացներ «Բարսելոնա»-ի խաղացողին:
Մենք լավ էինք խաղում, բայց ինձ համար խաղն ավարտվեց 1-ին խաղակեսից հետո: Մեզ համար դժվարություններ էր ստեղծում նաև խոտածածկի վատ վիճակը: Բայց խաղն անհավանական ստացվեց: Հպարտանում եմ սաներովս»,- AS-ը մեջբերում է արգենտինացի մասնագետի խոսքերը: