Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի խաղարկության «Լիվերպուլ»-ի հետ խաղում: Նա, հավանաբար, բաց կթողնի շաբաթ օրը Պրեմիեր Լիգայի շրջանակներում կայանալիք «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղին:
«Ֆաբրեգասը ազդրի հետին պատի վնասվածք է ստացել: Նա ասաց, որ ցավեր է զգում և չկարողացավ շարունակել խաղը»,- հանդիպման ավարտից հետո հայտարարել է «Չելսի»-ի գլխավոր մազիչ Ժոզե Մոուրինյոն:
Հիշեցնենք` իսպանացին փոխարինվեց հանդիպման 50-րդ րոպեին: Խաղի ընթացքում վնասվածք են ստացել նաև Ֆելիպե Լուիսն ու Բրանիսլավ Իվանովիչը: