«Մանչեսթեր Յունայթեդ»-ը նոր պայմանագիր ստորագրեց իսպանացի դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ: Այդ մասին հայտնում է SportMediaset-ը:
24-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև 2016 թվականը, իսկ նոր պայմանագիրը մինչև 2020 թվականը ժամկետ ունի: Նրա շաբաթական աշխատավարձը կկազմի 140 հազար ֆունտ:
Դե Խեան «Ատլետիկո»-ից «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2011 թվականին: Նրա տրանսֆերի դիմաց «կարմիր սատանաներ»-ը 17.8 մլն ֆունտ են վճարել: