Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Դավիդ Տրեզեգեն հաստատել է խաղային կարիերան ավարտելու մասին տեղեկությունները: Նա նշել է, որ հանդիպելու է «Յուվենտուս»-ի ներկայացուցիչների հետ` ակումբում աշխատանքի անցնելու բանակցություններ վարելու համար:
«Հնդկաստան մեկնելուց առաջ մտածում էի, թե հաջորդ քայլս որն է լինելու: Ես կնպաստեմ թուրինյան ակումբի` աշխարհում էլ ավելի մեծ ճանաչում ստանալու գործին»,- L’Equipe-ը մեջբերում է Տրեզեգեի խոսքերը:
Ավելի վաղ տարածված տեղեկությունների համաձայն` 37-ամյա ֆրանսիացին կարող է զբաղեցնել «Մալյորկա»-ի տեխնիկական քարտուղարի պաշտոնը: