Կատալոնական «Բարսելոնա»-ի որոշ ֆուտբոլիստներ իրենց կարծիքն են հայտնել «Կորդոբա»-ի դեմ խաղում Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուի պահվածքի վերաբերյալ:
Տեղեկությունների համաձայն` «կապտանռնագույններ»-ը դիտել են պորտուգալացի ֆուտբոլիստի մասնակցությամբ հայտնի դրվագն ու միաձայն հայտարարել են, որ Քրիշտիանուն արժանի է նվազագույնը 4-խաղյա որակարզկման:
Հիշեցնենք, որ կարգապահական կոմիտեն կուսումնասիրի միջադեպն ընթացիկ շաբաթ: