Անգլիական «Լիվերպուլ»-ի ավագ Ստիվեն Ջերարդը նշել է, որ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն ի զորու է թիմը ոտքի կանգնեցնել, տեղեկացնում է The Daily Mail-ը:
«Մենք շարունակում ենք առաջ գնալ: Հավատում եմ մեր հաջողությանը: Խոստովանում եմ, որ ընթացիկ մրցաշրջանն այդքան էլ բարեհաջող մեկնարկ չի ստացել, թիմը կարծես թե ամերիկյան ամենագնացի վրա լինի:
Ոչ ոք չի կորցրել հավատը Ռոջերսի հանդեպ: Մենք բոլորս կողմ ենք և վստահ, որ նա կկարողանա թիմը ոտքի կանգնեցնել»,- հայտարարել է Ռոջերսը: