Մադրիդի «Ատլետիկո»-ի և Ուրուգվայի հավաքականի պաշտպան Դիեգո Գոդինը հայտարարել է, որ մտադիր չէ առաջիկա ժամանակաշրջանում փոխել ակումբային գրանցումը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ ուրուգվայցի ֆուտբոլիստի ծառայություններով են հետաքրքրված «Չելսի»-ն և «Մանչեսթեր Յուանյթեդ»-ը:
«Ժամանակն արագ է անցնում և երբեք հնարավոր չէ նախապես իմանալ, թե ինչ կկատարվի մի քանի տարի անց: Սակայն առայժմ ես երջանիկ եմ «Ատլետիկո»-ում: Ցանկանում եմ մնալ այստեղ: Չեմ պատրաստվում Անգլիա տեղափոխվել:
Չեմ բացառում, որ տարիներ անց կարող եմ Ուրուգվայ վերադառնալ: Ցանկանում եմ կարիերաս ավարտել հայրենիքում և շնորհակալությունս հայտնել երկրպագուներին` նրանց նվիրումի համար»,- El Mundo Deportivo-ն մեջբերում է Գոդինի խոսքերը: