Բունդեսլիգայի 12-րդ տուրի շրջանակներում կայացած «Պադերբորն»-ի դեմ խաղից հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը խոսել է Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Մարկո Ռոյսի վնասվածքի մասին: Հիշեցնենք` վերջինս վնասվածք էր ստացել: Բժիշկները նրան խաղադաշտից դուրս են բերել պատգարակով:
«Շատ դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Ռոյսը դարձյալ վնասվածք է ստացել: Դա անգամ ավելի դժվար է ընդունել, քան «Պադերբորն»-ի դեմ խաղի ոչ-ոքին»,- Reuters-ը մեջբերում է Կլոպի խոսքերը:
Հավելենք, որ Մարկո Ռոյսը դարձյալ վնասել է սրունքաթաթի կապաններն ու շարքից դուրս մնացել անհայտ ժամկետով: