Ֆրանսիայի հավաքականի նախկին հարձակվող Ջիբրիլ Սիսեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ավարտելու է մարզական կարիերան:
Հարձակվողը ներկայումս հանդես է գալիս «Բաստիա»-ում: Նա հանդես է եկել նաև «Օսեր», «Օլիմպիկ Մարսել», «Լիվերպուլ», «Սանդերլենդ», «Քուինզ Փարք Ռեյնջերս», «Պանատինաիկոս», «Լացիո», «Ալ-Հարաֆու», «Կուբան» ակումբներում:
Սա վերջին մրցաշրջանն է ինձ համար: Խնդիրներ ունեմ անձնական կյանքում: Կդիմանամ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը, բայց ևս մեկ-երկու մրցաշրջանի մասին խոսք լինել չի կարող»,- Սիսեի խոսքերը մեջբերում է L’Equipe-ը:
Ֆրանսիայի հավաքականում 33-ամյա հարձակվողը մասնակցել է 41 հանդիպման ու խփել 9 գոլ: