«Բարսելոնա»-ի պաշտպան Խերարդ Պիկեն ասել է, որ մարզման ժամանակ կատակել է իր խաղընկեր Լուիս Սուարեսի հետ` խնդրելով նրան չկծել իրեն:
«Մարզման ժամանակ պայքարում էինք գնդակի համար: Կատակեցի, ասելով Լուիսին. «Միայն չկծես ինձ»: Նա ժպտաց: Լուիսը գիտակցում է իր սխալը:
Սուարեսն արդեն սխլվել է և ներողություն խնդրել դրա համար: Նա պետք է ընդունի դա և առաջ շարժվի: Մարզումների ժամանակ Լուիսը հիանալի է դրսևորում իրեն»,- AS-ը մեջբերում է Պիկեի խոսքերը: