Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա Լիգայի 9-րդ տուրի շրջանակներում վաղը կայանալիք «էլ կլասիկո»-ի մասին:
« «Բարսելոնա»-ն ավելի մոտիվացված է, քան նախորդ տարի: Վաղը պայքարելու ենք շատ մրցունակ թիմի հետ: Անկախ այն հանգամանքից, Սուարեսը խաղալու է, թե ոչ, մեր մարտավարությունը չի փոխվելու:
Սուարեսն, իհարկե, ֆանտաստիկ ֆուտբոլիստ է, բայց ես նրան քննարկելու համար չեմ այստեղ:
Շատ եմ հարգում «Բարսելոնա»-ն ու Լուիս Էնրիկեին և չեմ պատրաստվում սադրել նրան: Եթե ինչ-որ մեկը կարծում էր, որ ես նման քայլի կգնամ, չարաչար սխալվում էր »,- հայտարարել է իտալացի մասնագետը: