Ֆրանսիական ՊՍԺ-ի և Շվեդիայի ազգային հավաքականի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի վնասվածքն ավելի է խորացել, տեղեկացնում են շվեդական լրատվամիջոցները:
Հնարավոր է, որ շվեդ ֆուտբոլիստը վիրահատության ենթարկվի: Վիրահատության անհրաժեշտության մասին պարզ կլինի բուժզննումից հետո:
Հիշեցնենք, որ Իբրահիմովիչը վնասվածք է ստացել օգոստոսի 16-ին, երբ ՊՍԺ-ն մրցում էր «Բաստիա»-ի հետ: