Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Ջո Հարտը խոսել է թիմի հարձակվող և առաջատար Սերխիո Ագուերոյի մասին.
«Կարծում եմ, որ Ագուերոն չի նեղանա եթե ասեմ, որ նա մարզումներին ոչինչ չի անում: Մինչ բոլորը քրտնաջան աշխատում են, նա անգործությամբ է զբաղվում: Հավատացե՛ք, դա նորմալ է, քանի որ գիտենք, երբ նա դուրս գա խաղադաշտ նրան կանգնեցնել չի լինի»-ասել է Հարտը:
Նշենք, որ վերջին տուրում՝ «Տոտենհեմ»-ի հետ խաղում, Ագուերոն պոկերի հեղինակ է դարձել: