Կատալոնական «Բարսելոնա»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն հայտարարել է, որ իր համար անակնկալ չէ այն, որ Լա Լիգայի մեկնարկային 4 տուրերում դարպասը պահել է անառիկ:
«Չեմ զարմանում, որ Լա Լիգայի մեկնարկային 4 խաղերում գոլ չեմ ընդունել: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և ամեն խաղից առաջ նպատակն է գոլ չընդունել: Սա գործադրած ջանքերի ու համառության արդյունք է:
Լավ ենք սկսել այս մրցաշրջանը: Գոհ ենք արդյունքից ու ցանկանում ենք շարունակել նույն ոգով»,- հայտարարել է Բրավոն: