Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մեկնաբանել է տարածված ասեկոսեները, որ թիմի պարտքը կազմում է 602 մլն եվրո:
« «Ռեալ»-ի պարտքը ոչ թե 602, այլ 72 մլն եվրո է, և մենք ցանկանում ենք կրճատել այն: Որոշ մարդիկ ցանկանում են պառակտել թիմը ներսից, այդ իսկ պատճառով հերյուրանքներ են տարածում:
Մեզնով հիանում է ամբողջ մոլորակը: Ոմանք համարձակվում են թերթերից մեկին ասել, որ մենք այդքան խելահեղ պարտք ենք կուտակել:
Հարվարդի ուսանողներն ուսումնասիրում են մեր ակումբը և չեն հասկանում, թե ինչպես է աշխատում մեր համակարգն ու այսքան եկամուտ ապահովում: Չէ՞ որ ակումբում ֆինանսական միջոցներ չեն ներդրվում»,- Պերեսի խոսքերը մեջբերում է Real Madrid Place-ը: