Հայաստանի ազգային հավաքականի և «Ակտոբե»-ի կիսապաշտպան Մարկոս Պինեյրո Պիզելին ընդգրկվել է Ղազախստանի առաջնության հերթական տուրի խորհրդանշական հավաքականում, հաղորդում է Sports.kz-ը:
– «Ակտոբե»-ն չկարողացավ օգտագործել իր հնարավորությունները, սակայն հայազգի կիսապաշտպանն արեց այն ամենը, ինչն իրենից էր պահանջվում և հաղթանակ բերեց թիմին,- գրել է Sports.kz կայքը: