Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը շնորհավորել է թիմակիցներ Քրիշտիանու Ռոնալդուին ու Խավիեր Էրնանդեսին, ովքեր հեթ-տրիկի ու դուբլի հեղինակ էին դարձել երեկ կայացած «Դեպորտիվո»-ի դեմ խաղում (2:8):
Հիշեցնենք, որ դուբլի հեղինակ էր դարձել նաև ինքը` Բեյլը:
«Գերազանց վերադարձ էր: Շնորհավորում եմ Ռոնալդուին ու Էրնանդեսին, ով իր առաջին գոլերը խփեց «Ռեալ»-ում: Սա այն արդյունքն էր, որի կարիքը զգում էինք: Առա’ջ «Ռեալ» »,- Facebook-ի իր էջում գրել է Բեյլը: