«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Ադնան Յանուզայը 2015 թվականին կարող է Ա Սերիա տեղափոխվել:
Daily Star-ի տեղեկությունների համաձայն` Բելգիայի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Յուվենթուս»-ն ու «Ֆիորենտինա»-ն, որոնք պատրաստ են վարձակալել նրա իրավունքները:
19-ամյա կիսապաշտպանը լուրջ մրցակցության է բախվել Անխել դի Մարիայի և Ռադամել Ֆալկաոյի` «Յունայթեդ» տեղափոխությունից հետ: Նա խաղադաշտ է դուրս գալիս փոխարինման, հիմնականում, խաղերի վերջնամասում: