Այսօր հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը:
Հայաստանի ազգային հավաքականը, որն ընկերական խաղում Լատվիայի ընտրանուն պարտվելուց հետո «Եվրո-2016»-ի ընտրական փուլում 2:1 հաշվով զիջեց Դանիայի ազգային թիմին, նահանջել է 16 հորիզոնականով: Առաջին տասնյակն ունի հետևյալ տեսքը՝
1. Գերմանիա – 1765 միավոր
2. Արգենտինա – 1631
3. Կոլումբիա – 1488
4. Հոլանդիա – 1456
5. Բելգիա – 1444
6. Բրազիլիա – 1291
7. Ուրուգվայ – 1243
8. Իսպանիա – 1228
9. Ֆրանսիա – 1202
10. Շվեյցարիա – 1175
…
52. Հայաստան – 552