Մյունխենի «Բավարիա»-ի հոլանդացի կիսապաշտպան Արյեն Ռոբենը կարող է չմասնակցել չեմպիոնների լիգայի շրջանակներում կայանալիք «Բավարիա» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը։
30-ամյա ֆուտբոլիստն ունի ծնկի վնասվածք։ Վերջին խոսքը բժիշկներինն է։ Եթե վերջիններս դրական պատասխան տան, ապա Ռոբենը խաղը կսկսի առաջին րոպեներից։
Հիշեցնենք, որ «Բավարիա» – «Սիթի» հանդիպումը տեղի է ունենալու գալիք չորեքշաբթի, Երևանի ժամանակով ժամը 22 անց 45-ին