Կատալոնական «Բարսելոնա»-ի նորեկ, դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենը վերականգնվել է վնասվածքից, որի պատճառով բաց էր թողել մրցաշրջանի սկզբնամասը:
Օգոստոսի սկզբին 22-ամյա ֆուտբոլիստը մարզումներից մեկի ժամանակ վնասել էր մեջքը: Օգոստոսի 27-ից նա մարզվում էր անհատական ծրագրով, իսկ այսօր միացել է ընդհանուր խմբին:
Լա Լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկային երկու տուրերում թիմի դարպասը պաշտպանել է Կլաուդիո Բրավոն:
«Բարսելոնա»-ն հաջորդ խաղն անցկացնելու է սեպտեմբերի 13-ին՝ 3-րդ տուրի շրջանակներում ընդունելով Բիլբաոյի «Ատլետիկ»-ին: