Պաշտպան Դանիել Ագերը, ով հանդես էր գալիս «Լիվերպուլ»-ում, պայմանագիր է ստորագրել «Բրոնդբյու»-ի հետ: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
29-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր: Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ դանիացի խաղացողի տրանսֆերի դիմաց «Լիվերպուլ»-ը ստացել է 3 մլն ֆունտ:
Նշվում է, որ մինչև դանիական ակումբից առաջարկ ստանալն Ագերը մերժել է մի քանի անվանի ակումբների առաջարկներ:
Ագերը կարիերան սկսել է «Բրոնդբյու», իսկ 2006թ. համալրել «Լիվերպուլ»-ի կազմը, որտեղ անցկացրել է 232 խաղ ու խփել 14 գոլ: