Շվեյցարիացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը մեկնաբանել է Ռաֆայել Նադալի US Open-ին չմասնակցելու որոշումը.
«Ցավալի է, որ Նադալը չի մասնակցելու մրցաշարին: Իհարկե, մրցաշարը բաղկացած չէ մեկ անձից, սակայն նրա մասնակցության դեպքում այն ավելի հետաքրքիր կլիներ: Մենք՝ խաղացողներս, հույս ունենք, որ նա կվերականգնվի ու որքան հնարավոր է շուտ կվերադառնա:
Սա լավ հնարավորություն է մեր համար: Հաղթանակի հնարավությունը ավելի կմեծանա: Նադալի հրաժարվելով՝ մրցաշարում մեկ հզոր մրցակից քիչ կլինի»-, ասել է Ֆեդերերը: