Կամերունցի հարձակվող Սամուել Էտո’Օն տեղափոխվում է անգլիական «Լիվերպուլ»:
Ֆուտբոլիստն այժմ ունի ազատ գործակալի կարգավիճակ, քանի որ «Չելսի»-ն, մրցաշրջանի ավարտից հետո չցանկացավ երկարաձգել պայմանագրի ժամկետը ֆուտբոլիստի հետ: Ինչպես հայտնում է Goal-ը, Էտո’Օն այժմ բուժզննում է անցնում «Լիվերպուլ»-ում, որից հետո պայմանագիր կստորագրի ակումբի հետ:
33-ամյա ֆուտբոլիստը կարող էր կարիերան շարունակել նաև Լիվերպուլ քաղաքը ներկայացնող մյուս ակումբում՝ «Էվերթոն»-ում, սակայն հարձակվողը ցանկացել է խաղալ Բրենդան Ռոջերսի գլխավորությամբ: