Իտալացի 39-ամյա հարձակվող Ալեսանդրո դել Պիերոն կարող է մարզական կարիերան շարունակել Հնդկաստանում:
La Gazzetta dello Sport-ի փոխանցմամբ՝ Դել Պիերոյի ծառայություններով հետաքրքրվում է «Նյու-Դելի»-ն, որը ֆուտբոլիստին առաջարկել է թիմում հանդես գալ մինչև 2016թ. հունվար:
Դել Պիերոն առայժմ մտածում է առաջարկի շուրջ: Հիշեցնենք, որ իտալացու վերջին ակումբը եղել է «Սիդնեյ»-ը, որը նա լքել է ազատ գործակալի կարգավիճակով: