ՖԻԴԵ-ի վարպետ Ռոման Հովհաննիսյանը (Ռուսաստան) Ֆրանսիայի Սեն Աֆրիկ քաղաքում անցկացված օփենում 9 հնարավորից վաստակեց 7,5 միավոր եւ 140 մասնակիցների մեջ նվաճեց երկրորդ մրցանակը: Հովհաննիսյանը միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` բուլղարացի միջազգային վարպետ Նիկոլայ Միլչեւից:
ՖԻԴԵ-ի վարպետ Արմեն Պետրոսյանը (Ֆրանսիա) 7 միավորով մի քանի գրոսմայստերների հետ բաժանեց 3-8-րդ տեղերը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: