Համաշխարհային ֆուտբոլը զերծ է դոպինգի օգտագործման խնդրից: Այդ մասին 2013 թվականի հաշվետվության ընթացքում հայտարարել է Համաշխարհային հակադոպինգային գործակալությունը (WADA):
2013 թվականին WADA-ն դոպինգի 28002 ախտորոշում է կատարել, որից 140-ն է միայն դրական արդյունք է տվել:
«Մենք վստահ ենք, որ համաշխարհային ֆուտբոլը զերծ է դոպինգի կիրառման խնդրից: Ամեն տարի ֆուտբոլում դոպինգ թեստի է ենթարկվում 30 հազար մարզիկ: Դա ավելի է, քան ցանկացած այլ մարզաձևում: Դրական արդյունք են տվել եզակի դեպքեր»,- նշել է գործակալության ներկայացուցիչը: