Անգլիական «Արսենալ»-ը պաշտոնապես հայտարարել է, որ գնել է «Սաութհեմփթոն»-ի պաշտպան Կալում Չեմբերսի տրանսֆերը:
19-ամյա ֆուտբոլիստը «զինագործներ»-ի հետ կնքել է երկարաժամկետ պայմանագիր: Սպասվում է, որ Չեմբերսը իր նորամուտը կնշի Emirates Cup մրցաշարի ժամանակ:
Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն տրանսֆերի արժեքը կազմել է 10 մլն եվրո: