«Լիվերպուլ»-ը հետաքրքրված է Ֆրանսիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի ծառայություններով: Լիվերպուլյան ակումբը Լուիս Սուարեսին փոխարինող է փնտրում և ֆրանսիացի ֆուտբոլիստը թեկնածուներից մեկն է:
Սակայն Բենզեման մտադիր չէ «Լիվերպուլ» տեղափոխվել: Տեղեկությունների համաձայն` ակումբի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսն անձամբ է հետաքրքրված ֆուտբոլիստի ծառայություններով, սակայն վերջինիսի գործակալները հրաժարվել են հետագա բանակցություններից:
Հիշեցնենք` Բենզեման հանդես է գալիս «Ռեալ»-ի կազմում 2009 թվականից և ակումբի հետ հաղթող է դարձել բոլոր ներքին մրցաշարերում, ինչպես նաև Չեմպիոնների Լիգայում:
.