Իտալացի մասնագետ Կլաուդիո Ռանիերին գլխավորել է ֆուտբոլի Հունաստանի ազգային հավաքականը:
62-ամյա մարզչի հետ ստորագրվել է 2 տարվա պայմանագիր: Այս մասին տեղեկացնում է Հունաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ Ռանիերիի աշխատավայրը մինչ այս ֆրանսիական «Մոնակո»-ն էր, որի ղեկավարները դժգոհ էին մասնագետի աշխատանքից:
Ռանիերին փոխարինել է Ֆերնանդու Սանտուշին, որի գլխավորությամբ Հունաստանի ընտրանին «Մունդիալ-2014»-ի 1/8 եզրափակչում 11մ հարվծաաշարով ճանապարհը զիջեց Կոստա-Ռիկայի ազգային թիմին: