Հուլիսի 12-ից 13-ը Հունգարիայի Զանկա քաղաքում կայանալու է Եվրոպայի 3×3 բասկետբոլի առաջնության ընտրական փուլի մրցաշարը: 11 հավաքականներ պայքարելու են եզրափակիչ 5 ուղեգրերի համար:
Հայաստանի հավաքականը հայտնվել է B ենթախմբում:
B ենթախումբ
Հայաստան
Լիտվա
Գերմանիա
Իսրայել
Սլովակիա
Շվեյցարիա
A ենթախումբ
Իսպանիա
Ուկրաինա
Բելգիա
Հունգարիա
Լեհաստան
Խմբերում առաջին չորս հորիզոնականներում հայտնված թիմերը դուրս են գալու 1/4-րդ եզրափակիչ:
Հայաստանի հավաքականի խաղացանկը
12-ը հուլիսի
10:40 Հայաստան-Լիտվա
12:40 Սլովակիա-Հայաստան
16:20 Հայաստան-Գերմանիա
18:00 Իսրայել-Հայաստան
13-ը հուլիսի
10:00 Շվեյցարիա-Հայաստան
Ավելացնենք, որ Հայաստանի մրցակիցներից Լիտվայի և Գերմանիայի հավաքականները մասնակցել են հունիսին կայացած աշխարհի 2014թ. առաջնությանը: Լիտվացիներն այդ առաջնությունում գրավել են 4-րդ հորիզոնականը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի մամլո ծառայություն