Հայաստանի ներկայացուցիչ Մարիա Գևորգյանը Բոսնիա/Հերցեգովինայի Բանյա Վրուչիցա քաղաքում անցկացված Եվրոպայի աղջիկների արագ շախմատի առաջնությունում նվաճեց աշխարհամասի չեմպիոնուհու կոչումը Մ-18 խմբում: Գևորգյանը 6 հնարավորից վաստակեց 5,5 միավոր եւ մոտակա մրցակցից առաջ անցավ 1,5 միավորով:
Մարիան դարձավ նաև Եվրոպայի աղջիկների արագ շախմատի բացարձակ չեմպիոնուհի` հաղթելով բոլոր տարիքային խմբերի հաղթողների մասնակցությամբ կազմակերպված գերեզրափակիչում:
Բացի այդ, կայծակնային առաջնությունում Գեւորգյանը Մ-18 խմբում դարձավ Եվրոպայի փոխչեմպիոնուհի: