Thursday, 20 06 2024
«Ինչո՞ւ վախենալ, կգնանք մինչև վերջ»․ Պուտին
Գլենդելի քաղաքապետ Էլեն Ասատրյանը Կապանում է
ՔՊ նիստում քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր
00:15
Բլինքենն ու Ալիևը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացը
24-ամյա մարդասպանը կալանավորվել է
Վրաստանի արևմուտքում երկրաշարժ է տեղի ունեցել
Բաքուն նոր խնդիրներ է ստեղծում. անվերջ բացվող ախորժակ
Քայքայված ու վնասված փողոցներն ամբողջությամբ ասֆալտապատվում են
Պատասխան հարվածը դանակով էր
Ինչո՞ւ Եվրոպա. հանրաքվեի անհրաժե;տության փաստարկները
Ուժեղ քամին վնասներ է պատճառել Երևանում և մի շարք մարզերում
Հայաստանից Վրաստան մեկնող ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 13 կգ մարիխուանա տեսակի թմրամիջոց
ԵՄ-ն շարունակում է կոչ անել Ադրբեջանին ապահովել իրենց տները վերադառնալու ԼՂ հայերի իրավունքի իրացումը
Նոր սահմանադրության նախագիծ է մշակվում՝ Ադրբեջանի պահանջների ֆոնին
Սանկտ Պետերբուրգում տղամարդը 2-ամյա երեխային ոտքերից կախել է 13-րդ հարկի պատուհանից
22:45
Մահացել է դերասան Դոնալդ Սազերլենդը
Ալիեւն իրեն առաջարկում է, որ ինքը ցրի Միլլի մեջլիսը
Լուկաշենկոն դավաճանել է Բելառուսը, Ուկրաինան, Հայաստանը
ԵՄ հաջորդ ընդլայնումը հայտնի չէ՝ երբ կլինի. հավակնություն հայտնելու ճիշտն պահն է
ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը ՀԿ-ների նախագահներ Վիլեն Գաբրիելյանի և Անդրանիկ Գրիգորյանի հետ քննարկել է փախստականների իրավունքների պաշտպանության հարցեր
7-ից 8 անհայտ անձինք Վարդենիսում ծեծի են ենթարկել տան հյուրերին ու դիմել են փախուստի
Ռուսաստանը լքում է ԵԱՀԿ-ն. սա ուղերձ է նաև Հայաստանին՝ թիրախը լքել է պետք
Մենք շատ կառուցողական առաջարկներ ենք ուղարկել. Ադրբեջանն ի հայտ է բերում նոր խնդիրներ. Միրզոյան
ՀՀ ռեգիոնալիզացիայի միակ այլընտրանքը եվրաինտեգրումն է
Պուտինը թույլ է տվել զենք մատակարարել Հյուսիսային Կորեա
ԵԱՀԿ Մինսկի խմբի ճակատագիրը «աշխատանքային ճաշի» սեղանին
ՀՀ պաշտպանության նախարարը Լյուքսեմբուրգի խորհրդարանում քննարկել է բնագավառում համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցեր
Երևանի Աստղային պուրակը կանվանակոչվի «Նռան գույնը» ֆիլմի անունով
ՀՀ և Լյուքսեմբուրգի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր
Աբովյան-Նոր Հաճն ճանապարհին բեռնատարին բախված ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է

Հնդկաստանի դեսպանի դիվանագիտական դիտողությունը Երեւանին

Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան Արմենպրեսի հետ զրույցում ասել է, որ Չաբահար իրանական նավահանգստից օգտվելու հարցում Հայաստանից սպասում են հստակ առաջարկների եւ անխայման հաշվի կառնեն դրանք: Դեսպանը ասել է, որ նավահանգստից օգտվելու հարցի կապակցությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2023 թվականի դեկտեմբերին այցելել է Չաբահար նավահանգիստ։ Հիմա դեսպանն ասում է, որ Հայաստանից սպասում են առաջարկների:

Փաստացի ստացվում է, որ ՏԿԵ նախարար Սանոսյանի՝ 2023 թվականի այցից հետո առ այսօր Հայաստանը չի ներկայացրել որեւէ առաջարկ, չի կոնկրետացրել իր ակնկալիքները Չաբահար նավահանգստի հնարավորությունների առնչությամբ: Սանոսյանը Չաբահար է այցելել նախորդ տարի դեկտեմբերին: Անցել է գրեթե վեց ամիս: Սա շա՞տ է, թե քի՞չ՝ առաջարկներ ներկայացնելու համար: Ամբողջ հարցն այն է սակայն, որ Չաբահար նավահանգստի հետ կապված ծրագրերի մասին Հայաստանը նոր չէ, որ տեղեկանում է:

Չաբահարի վերաբերյալ մեծ հետաքրքրության մասին Հայաստանում բարձրաձայնել է դեռեւս երեք տարի առաջ՝ առաջին անգամ մեր երկիր այցելած Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը, խոսելով Հնդկաստանի այդ հետաքրքրության մասին, Իրանի հետ գործակցության հեռանկարների մասին: Այլ կերպ ասած, գաղափարն ու մտադրությունը Հայաստանին հայտնի է վաղուց եւ խնդիրը թերեւս ոչ թե այն է, որ Գնել Սանոսյանի այցից հետո Հայաստանը պետք է առաջաևրկ մշակեր, այլ Հայաստաննի առաջարկները թերեւս պետք է ատրաստ լինեին դեռեւս այցի ժամանակ, իսկ հետո ընդամենը ենթարկվեին անհրաժեշտ հղկումների՝ եթե կար դրանց կարիքը: Այդ իմաստով, Հնդկաստանի դեսպանի հայտարարությունը հնչում է նույնիսկ որպես դիտողություն:

Հնդկաստանն ու Իրանը պայմանավորվել են Չաբահար նավահանգստի արդիականացմման հարցում: Հնդկաստանը ներդրումներ կանի, Չաբահարի հնարավորությունների ընդլայնման համար: Ծրագիրն իհարկե աշխարհաքաղաքական առումով առավել էական նշանակություն ունի Հյուսիս-հարավ երթուղային տրամաբանության շրջանակում՝ Սանկտ-Պետերբուրգից-Մումբայ երթուղով: Սակայն, նավահանգստի ներուժը կարող է ծառայել նաեւ դեպի Սեւ ծով ուղղության համար:

Այստեղ իհարկե աշխարհաքաղաքական խնդիրները դեռ ավելի շատ են ու խորը, սակայն դա բոլորվին չի նշանակում, որ Հայաստանը չպետք է ունենա պատրաստի մշակումներ՝ իրադարձությունների զարգացման թե սցենարային, թե մասշտաբային տարբեր սխեմաների համար: Խոշոր հաշվով, անորոշություններն ու անկանխատեսելիությունն այսօր համաշխարհային բնութագիր են, բայց միեւնույն ժամանակ պետությունները մեծ վերադասավորումների ներկայիս շրփափուլն անցնում են հենց կոնկրետ եւ առարկայական մշակումների շուրջ քննարկումներով, եւ խոշոր հաշվով դրանցով են չափում նաեւ միմյանց գործընկերային ներուժը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում