Wednesday, 12 06 2024
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ
Ցուցարարները սադրում են ոստիկաններին
Եթե ցուցարարների նկատմամբ ուժ է կիրառվել, ուրեմն՝ օրենքի սահմանած չափով. Փաշինյան
ԱՄՆ թուրն Ադրբեջանի գլխին
Ցուցարարները իրեր են նետում ոստիկանների վրա
Նոր կադրեր պատգամավորների վեճից ու քաշքշուկից
Ցուցարարները բախումներ են հրահրում իրավապահների հետ․ ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ կիրառեց
20:20
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Վախկոտ դասալիքներ». Փաշինյանի խոսքերից հետո դահլիճում կրքերը բորբոքվեցին
Վարչապետը չի ասել՝ ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, ասել է՝ մենք կորոշենք երբ դուրս գալ, բայց հետ չենք գնա
2023թ. Վրաստանում հեղաշրջման ճանապարհ հարթելու մի քանի փորձեր եղան. ԱԱԾ
19:40
Մակրոնը դեմ է ժողովրդավարական և ծայրահեղական ուժերի դաշինքին
Բաղրամյան, Դեմիրճյան և Պռոշյան փողոցներից բերման է ենթարկվել բողոքի ակցիայի 60 մասնակից․ ՆԳՆ
Գազալցակայանի պայթյունից տուժածներից 2–ի վիճակը մնում է ծայրահեղ ծանր. նախարարը մանրամասներ հայտնեց
Նոր կառավարություն՝ նոր ծրագիր. սա ենք առաջարկում. Մինասյանը՝ Փաշինյանին
Ոստիկանությունն ակցիայի մասնակիցներին կոչ է անում զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ
19:00
Հեռուստահաղորդավարուհի Օփրա Ուինֆրին հոսպիտալացվել է
Այդ երկեւ տոկոսը մեծ տոկոս է, քանի որ պարզվեց դա արտահայտում է նաև շիմպանզեի և մարդու տարբերությունը
«Հենց հիմա մեր հայրենակիցները ծեծի են ենթարկվում», «Ոչ մեկին էլ չեն ծեծում, ոստիկանը օրենք է պահում»
ՌԴ-ն վավերացրել է ԱՊՀ երկրների հետ ծառայությունների ազատ առևտրի և ներդրումների վերաբերյալ համաձայնագիրը
Լարված իրավիճակ ԱԺ շենքի մոտ. ցուցարարները բախումներ են հրահրում ոստիկանության հետ
Դեմքը հագուստով փակած անձը քարով հարվածել է Երևանի գլխավոր սինագոգին ու փախել
Տիկին համգստացեք, տեղից մի՚ բղավեք, թեկուզ համաձայն չեք. գրանցվեք՝ ասելիք ունեք. Ալեն Սիմոնյան
Հրդեհ Հալաբյան փողոցում
18:32
Թրամփը ԱՄՆ միլիարդատերերի հետ է հանդիպել
ՄԻՊ ներկայացուցիչները մեկնել են Ոստիկանության բաժիններ՝ հավաքի վայրից բերման ենթարկված անձանց տեսակցելու

Հայկական «Իրան-նամեի» երկրորդ փորձությունը

Այսօր տեղի է ունեցել ԻԻՀ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում, կատարվել «Հոդափերին» եւ «Կույսի աշտարակ» ջրամբարների եւ հէկ-ի շահագործման հանձնման արարողություն:  Իմ բարեկամ Թաթուլ Հակոբյանը երեկ ֆեյսբուքյան գրառում էր արել, որ 1994թ.-ին, երբ Հեյդար Ալիեւը Թեհրանում էր եւ ընդդիմացել է այդ կառույցների ծրագրին, Իրանի էներգետիկայի նախարարն ասել է. «Կկառուցենք հայերի հետ»: Թաթուլ Հակոբյանի տեղեկացվածությանը  չեմ կասկածում, բայց փաստ է, որ Իրանն այդ ջրամբարները «հայերի հետ» չի կառուցել:

Վերջնական համաձայնությունը կայացել է Իլհամ Ալիեւի 2016թ. մարտի 1-ի Թեհրան այցի ժամանակ: Իրանական կողմը համաձայնել է, որ կառույցը պետք է ենթարկվի նաեւ ադրբեջանական կողմի մասնագիտական փորձաքննությանը: Փաստացի Իրանն ապահովել է, որ Ադրբեջանի պատկան գերատեսչությունները մուտք գործեն ՊԲ վերահսկողության ներքո տարածքներ:  Որոշ տեղեկություններով՝  հայ-իրանական պայմանավորվածությամբ կառույցների շուրջ ստեղծվել է տասը կիլոմետրանոց գոտի, որի պահպանությունն անցել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին:

Իրանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կայացել է այդ մասին առաջին անոնսից երկու ամիս անց: Այդ ընթացքում տեղի է ունեցել երկու կարեւոր իրադարձություն. ապրիլի 22-ին Մոսկվա է հրավիրվել Իլհամ Ալիեւը, իսկ մայիսի 16-17-ին Ադրբեջանում է գտնվել Բելառուսի նախագահ Լուկաշենկոն: Ընդ որում նրա ադրբեջանական «ստուգայցը» ժամերի ճշտությամբ համընկել է ՌԴ նախագահի Չինաստան ուղեւորությանը: Արաքսի վրա  ջրամբարների եւ հէկ-ի կառուցման նախագիծը խորհրդա-իրանական է, մշակվել, համաձայնեցվել է 1989 թվականին: Ադրբեջանը, ըստ էության, միայն իրավաժառանգորդ է:

Եւ պատահական չէ, որ ռազմավարական նշանակության կառույցները շահագործման են հանձնվում Ալիեւի՝ Մոսկվա, Պուտինի՝ Չինաստան, Լուկաշենկոյի՝ Ադրբեջան այցից հետո: Իսկ եթե ավելացնենք, որ անցած աշնանը նույն վայրում Ադրբեջանի եւ Իրանի նախագահները ներկա են գտնվել Աղբենդի ուղեանց կամրջի հիմնարկեքի արարողությանը, ապա աշխարհաքաղաքական ենթատեքստն ավելի է հստակվում. գործ ունենք եվրասիական կոմունիկացիոն, ագրո-արդյունաբերական եւ էներգետիկ մեգանախագծի հետ:

2010-ական թվականներին մոտավորապես նույն տեղանքում ԼՂՀ կառավարությունը գործարկման է դրել «Արաքսավան» ծրագիրը, որ ենթադրում էր համանուն բնակավայրի կառուցում, տասնյակ հազարավոր հեկտար այգիների եւ բանջարանոցային պլանտացիաների ու վերամշակող արտադրական հզորությունների հիմնադրում: 2017թ. ԼՂՀ ԱԳՆ-ն տարածել է նախարարի՝  իրանական «Շարղ» թերթին հարցազրույցը, որտեղ ամենագլխավոր միտքն այն էր, որ թե արաքսամերձ տարածքները, թե մյուսները, թե մայրաքաղաք Ստեփանակերտը «նույն կարգավիճակն ունեն»:

Նախարարը հազիվ թե տեղյակ չէր, որ ապրիլյան քառօրյա մարտերից մեկ ամիս առաջ՝ 2016թ. մարտի 1-ին Ադրբեջանը եւ Իրանը նախագահների մակարդակով առնվազն արաքսամերձ տարածքների կարգավիճակը վերջնականապես ճշտել են որպես ադրբեջանապատկան: Հակառակ դեպքում «Հոդափերին»  եւ «Կուսի աշտարակ» ջրամբարների եւ հէկ-ի կառուցումը կանգ կառներ: Բելառուսի նախագահը եղել է Ֆիզուլիում: Շահագործման հանձնվող ջրամբարներից Ադրբեջանի տարեկան բաժինը երկու միլիոն խորանարդ մետր ոռոջման ջուր է: Լուկաշենկոն Ալիեւից «ազատագրված տարածքներում» ագրո-արդյունաբերական համալիրներ ստեղծելու երաշխիք է ստացել:

Հայկական «Իրան-նամեն» գլոբալ փորձությունը չհաղթահարեց: Ըստ երեւույթին, չանցավ կամ չի անցնում նաեւ արաքսամերձ տարածքներն իսրայելական «խելացի գյուղերի» ծրագրին հանձնելու ալիեւյան նախագիծը. այնտեղ պետք է հաստատվի բելառուսական «կարտոֆիլագործությունը»: Դա Իրանի համար հյուսիսային սահմանների ապահովության երաշխի՞ք է: Ոչինչ վստահաբար պնդելի չէ, բայց առայժմ այդպես է: Մնում է Աղբենդի ուղեանց կամրջի խնդիրը: Հայկական «Իրան-նամեի» բուն փորձությունն այստեղ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում