NBA-ի պաշտոնական կայքը ներկայացրեց Լիգայի խաղային օրվա լավագույն դրվագների հավաքածուն: Առաջին տեղում է «Մայամի»-ի պաշտպան Դուեյն Ուեյդի` «Բոսթոն»-ի հետ խաղում կատարած հիանալի անցումը:
Հանդիպումն ավարտվել է 115:111 հաշվով` «Մայամի»-ի հաղթանակով: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստ է ճանաչվել «Բոսթոն»-ի ներկայացուցիչ Ռեջոն Ռոնդոն, որը վաստակել է 44 միավոր, տիրել 8 անդրադարձի և կատարել 10 արդյունավետ փոխանցում: