Monday, 29 06 2026
Երևանում Խանջյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
ՔՊ-ն ԱԺ փոխնախագահներ կառաջադրի Հայկ Կոնջորյանին և Վահագն Ալեքսանյանին
22:10
Ֆրանսիան և Օմանը պայմանավորվել են համատեղ մասնակցել Հորմուզի նեղուցի ականազերծմանը
ՍԴ-ում լյուստրացիա է ընթանում՝ քննարկվում է Կրեմլի միջամտության հարցը. արձագանքները պերճախոս են
Վրաստանն ու Ղազախստանը ստորագրել են ռազմավարական գործընկերության համաձայնագիր
Քնեսեթը ևս կճանաչի Հայոց Ցեղասպանությունը՝ Իսրայելը կգնա մինչև վերջ
21:30
Գերմանիայում անչափահասների ուղղիչ հաստատությունում հրաձգության հետևանքով հինգ մարդ է սպանվել
Ընդդիմության մարտավարությունը սուտն է՝ կոշտ բթությամբ. 2031-ին էլ չենք խոսի չարածների մասին
21:09
Կատարում Իրանի հետ բանակցությունների կմեկնեն Ուիթքոֆը և Քուշները. Սպիտակ տուն
Բելգրադում «թեժ է լինելու»․ Ռուսաստանը «կկորցնի՞» Սերբիան
20:50
Այս գիշեր կտեսնենք «Ելակի լուսինը»
Ուրսուլա ֆոն դեր Լայենը Հայաստան կժամանի հուլիսի 2-ին
20:30
Սերենա Ուիլյամսը վերադառնում է մեծ թենիս
Տիգրան Ավինյանն ու Ալեքսանդրա Քոուլը քննարկել են Երևանի զարգացման նախաձեռնությունները
20:10
Չորս օրում Հորմուզի նեղուցով անցել է հումքով բեռնված 124 նավ
ՄԱԶԾ-ի աջակցությամբ Հայաստանի համայնքներում իրականացվել են տարբեր ծրագրեր
19:50
Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարը մեկնում է Պեկին
ԲԸՏՄ-ն և ԵՊՀ-ն ընդլայնում են համագործակցությունը՝ համադրելով գիտական ներուժն ու տեսչական փորձը
19:30
Եվրոպան պայքարում է պատմական շոգի դեմ
Նոյեմբերի 1-ից ՀՀ-ում կացության կարգավիճակ ստանալու գործընթացը կթվայնացվի
19:10
Բրիտանիան արդիականացնում է հատուկ նշանակության ուժերը
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա հունիսի 29-ի բարձր է 5 սմ-ով
Բայրամովի այցի ընթացքում կքննարկվի Բաքվում ձերբակալված 11 ռուսաստանցիների ազատ արձակման հարցը. Գալուզին
«Թամարա» ընկերությունն արտադրել է վտանգավոր սննդամթերք
18:30
Վենեսուելայում երկրաշարժերից հետո գրեթե 1,8 միլիոն մարդ հումանիտար օգնության կարիք ունի. ՄԱԿ
Երևանում Վահրամ Փափազյան փողոցում երթևեկության փոփոխություն կկատարվի
18:10
Փարիզում կայծակը հարվածել է Էյֆելյան աշտարակի սայրաձողին
Ադրբեջանը այս փուլում Իսրայելի հետ «ընդհանուր նպատակներ» չունի
Գյումրիից ռուսական ռազմաբազայի դուրսբերման վերաբերյալ Երևանից որևէ ազդանշան չենք ստացել․ՌԴ ԱԳ փոխնախարար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են կանաչ ջրածնի արտադրության զարգացման առաջարկները

Նոր մարտահրավեր Հայաստանի համար. Իրանը «կսեղմի՞ ատամները»

«Զորակցում եմ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկոնություն։

Հայաստանի Հանրապետությունը և ժողովուրդը Իրանի Իսլամական Հանրապետության համար դժվարին այս ժամանակահատվածում նեցուկ են մեր լավ բարեկամ և հարևան պետությանն ու ժողովրդին», Իրանի իսլամական հանրապետության Գերագույն հոգեւոր առաջնորդին հղած ցավակցական հեռագրում հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նշելով, որ ցնցված է բարեկամ եւ գործընկեր նախագահ Ռեյիսիի եւ նրան ուղեկցող անձանց մահվան բոթից: Իրանի նախագահական ուղղաթիռը կործանվել է նախօրեին՝ իրան-ադրբեջանական սահմանին Ռեյիսի-Ալիեւ հանդիպումից հետո Իրանի նախագահի վերադարձի ճանապարհին, եղանակային անբարենպաստ պայմաններում:

Ուղղաթիռի կործանումը եղել է դժբախտ պատահա՞ր՝ վատ եղանակի, օդաչուի հնարավոր սխալի, այլ տեխնիկական խնդրի հետեւանքով, թե՞ եղել է ծրագրված ու կազմակերպված սպանություն: Այդ հարցի պատասխանը պետք է տա Իրանը՝ ողբերգության քննության արդյունքում: Ընդ որում, այստեղ նաեւ մեծ հարց է՝ Իրանը քննության արդյունքում ի՞նչ կհայտարարի, կա՝ կնախընտրի հայտարարել: Տարօրինակ թող չհնչի, բայց, եթե տեղի ունեցածը սպանություն է, որ իրականացվել է Իրանի թշնամի որեւէ երկրի կամ նույնիսկ գուցե երկրների մասնակցությամբ, ապա դրա նպատակը թերեւս գլխավոր խնդիրն է՝ ներքաշել Իրանը ռեգիոնալ մեծ պատերազմի մեջ:

Այդ խնդիրը արդեն տեւական ժամանակ թերեւս բավականին բաց ռեժիմով հետապնդում է մասնավորապես Իսրայելը եւ հատկապես դրա վարչապետ Նաթանյահուն, որը Գազայի կոնֆլիկտի ճահճից դուրս գալու այլ ելք չի տեսնում, քան Իրանի ներքաշմամբ մեծ պատերազմի հրահրումը, որտեղ արդեն թե ԱՄՆ, թե մնացյալ արեւմտյան աշխարհը ստիպված կլինեն լիովին կանգնել իր թիկունքին: Նաթանյահուն այդպես է տեսնում իր քաղաքական, իսկ գուցե նույնիսկ անձնական փրկությունը: Ընդամենը շաբաթներ առաջ էր, որ Իսրայելըւ հարվածեց Դամաոսկոսում Իրանի դեսպանատանը, սպանելով իրանցի բարձրաստիճան զինվորականների: Իրանը առավելագույնն է անում սադրանքին չտրվելու համար, այսպեսասած՝ «պահում է հարվածները», գնահատելով իրավիճակն ու լավ պատկերացնելով, որ ռեգիոնալ մեծ եւ բաց պատերազմը իր համար ամենեւին շահեկան տարբերակ չէ:

Բայց, այլ բան է, եթե պարզվում է, որ թշնամին սպանել է երկրի նախագահին: Սա չի կարող բավարարվել այնպիսի պատասխանով, ինչպես եղավ Դամաոսկոսում Իրանի դեսպանատան հրթիռակոծման հետեւանքով: Ըստ այդմ, եթե տեղի ունեցածը սպանություն էր եւ Իրանը համոզվում է դրանում քննության արդյունքում, ապա առաջանալու է իսկապես մեծ մարտահրավեր՝ հայտարարե՞լ այդ մասին, այդ դեպքում փաստորեն ինքզինք դնել պատասխան տալու պատասխանատվության առաջ, թե՞ կայացնել առավել խորը որոշում եւ մեծ պատերազմի ծուղակում չհայտնվելու համար «սեղմել ատամները» եւ շարունակել ռեգիոնալ այն մեծ աշխատանքը, որ իրականացվում է ըստ էության «գորգի տակ»: Իրանն ըստ ամենայնի կանգնել է այդ բարդ ընտրության առաջ: Միաժամանակ պետք է նկատել թերեւս, որ իրանական հազարամյա պետականության համար սա բոլորովին արտառոց ընտրություն չէ, կրկնեմ՝ եթե խոսքը սպանության, այլ ոչ դժբախտ պատահարի մասին է: Իրանը բոլոր դեպքերում ունի բավականին խորը պետական իմունիտետ, որը դրսեւորել է գոնե մինչեւ այժմ: Հայաստանի համար կարեւոր է Իրանի այդ իմունիտետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում