Լոնդոնի «Չելսի»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի ղեկավարությունը որոշել է գլխավոր մարզիչ Անդրե Վիլլաշ-Բոաշին հեռացնել իր զբաղեցրած պաշտոնից: Հեռացման գլխավոր պատճառն ընթացիկ մրցաշրջանում թիմի ցույց տված արդյունքներն են:
Մինչև մրցաշրջանի ավարտը թիմը կմարզի պորտուգալացի մասնագետի օգնական Ռոբերտ Դի Մատեոն:
Հիշեցնենք, որ Վիլլաշ-Բոաշի գլխավորությամբ «Չելսի»-ն Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 27 խաղ և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: «Արիստոկրատներ»-ը հաղթահարել են Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի արգելքն ու 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Նապոլի»-ին զիջել 3:1 հաշվով:
Ավելի վաղ տարածվել էր տեղեկատվություն, որ «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնը կարող են զբաղեցնել Պեպ Գվարդիոլան կամ Ռաֆայել Բենիտեսը: