AP-ի հաղորդմամբ՝ «Բարսելոնա»-ի նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդը կգլխավորի Սաուդյան Արաբիայի հավաքականը:
Աղբյուրի տվյալներով՝ վաղը հոլանդացին կկնքի 3 տարվա պայմանագիր, համաձայն որի՝ կստանա տարեկան 3.7 մլն եվրո աշխատավարձ:
Նշենք, որ 2005/06 մրցաշրջանում Ռայկարդը կատալոնական ակումբի հետ նվաճել է Իսպանիայի չեմպիոնի տիտղոսն ու հաղթել Չեմպիոնների լիգայի խաղարկությունում: