Արդեն տեղեկացրել էինք, որ Հայաստանի հավաքականը և ՀՖՖ ֆուտբոլային պատվիրակությունն այսօր ժամանել են Լոս-Անջելես, որտեղ մայիսի 28-ին և հունիսի 1-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ընկերական 2 հանդիպում՝ մրցելով համապատասխանաբար Գվատեմալայի և Էլ-Սալվադորի հավաքականների հետ։
Հաշվի առնելով բավականին երկարատև թռիչքը՝ մարզչական շտաբը որոշեց այսօր անցկացնել թեթև մարզում առանց գնդակի՝ վերականգնողական վարժություններ, դանդաղ և միջին արագության վազք, սթրեչինգ և այլն՝ հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Այսօր Հայաստանի հավաքականն արդեն կանցկացնի լիարժեք մարզում։