Բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին բռնցքամարտի գերծանր քաշային կարգում IBF վարկածով չեմպիոնական գոտին, որ մենամարտի արդյունքում նվաճել էր Վլադիմիր Կլիչկոյից, նետել է զուգարանը:
Ավելի վաղ Միջազգային բռնցքամարտի ֆեդերացիան(IBF) որոշում էր կայացրել զրկել Ֆյուրիին նշված տիտղոսից Վյաչեսլավ Գլասկովի հետ մենամարտից հրաժարվելու համար:
Հավելենք, որ Ֆյուրիին են պատկանում բռնցքամարտի գերծանր քաշային կարգում WBA և WBO վարկածներով չեմպիոնական գոտիները: