Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Սեսկ ֆաբրեգասը վնասվածքի պատճառով բաց է թողել Իսպանիայի հավաքականի՝ նոյեմբերի կայացած խաղերը Բելառուսի ու Գերմանիայի հավաքականների դեմ:
Մադրիդի «Ռեալ»-ի պաշտպան Սերխիո Ռամոսը հայտարարել էր, որ որոշ ֆուտբոլիստներ պետք է կատարեն իրենց պարտականությունները հավաքականի առջև: Այնուհետև Ռամոսը հայտարարել էր, որ իր հայտարարությունը Ֆաբրեգասին չէր վերաբերում:
«Այո, տհաճ էր լսել այդ արտահայտությունը, և ես Ռամոսին ասել եմ՝ ինչ էի զգում: Դրանից հետո մենք այդ թեման քննարկեցինք հեռախոսով, և հիմա ամեն ինչ կարգին է»,- Ֆաբրեգասի խոսքերը մեջբերում է Cadena Cope-ն:
«Իսկապես տհաճ է, երբ ինչ-որ մեկը կասկածում է իմ հավատարմությանը: Իսպանիայի հավաքականում ես 94 խաղ եմ անցկացրել: Ձախ ենթածնկային հոդի վնասվածք ունեի և եթե միանայի հավաքականին, Մոդրիչի ճակատագրին էի արժանանալու (խմբ.- Խորվաթիայի հավաքականում վնասվածք է ստացել ու շարքից դուրս մնացել 3 ամսով):