Մակեդոնիայի առաջնության 13-րդ տուրում «Վարդար»-ը սեփական հարկի տակ 5:0 հաշվով հաղթանակ է տարել «Տետեքս»-ի նկատմամբ:
«Վարդար»-ի կազմում աչքի է ընկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Արտակ Դաշյանը: Դաշյանը գոլի հեղինակ է դարձել 63-րդ րոպեին: Հայ ֆուտբոլիստը մրցակիցների դարպասը գրավում է երրորդ խաղն անընդմեջ:
Նշենք, որ այս հաղթանակից հետո «Վարդար»-ը շարունակեց վստահորեն գլխավորել Մակեդոնիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: