Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Պետր Չեխի գործակալ Միտատ Գալիսը հայտարարել է, որ իր հաճախորդը կարող է կարիերան շարունակել «Բեշիկտաշ»-ում:
Հիշեցնենք, որ շրջանառվող լուրերի համաձայն` Չեխիայի հավաքականի 32-ամյա դարպասապահը մտադիր է հեռանալ լոնդոնյան ակումբից` քիչ խաղաժամանակ ստանալու պատճառով:
««Բեշիկտաշ»-ը հետաքրքրված է Չեխի ծառայություններով: Մենք դեռ բանակցություններ չենք վարել: Սակայն «Չելսի»-ն այդ ակումբի հետ համագործակցության պայմանագիր ունի: Շատ հնարավոր է, որ դարպասապահի տեղափոխությունը կայանա»,- Тalksport-ը մեջբերում է գործակալի խոսքերը: