Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին արդեն ժամանել է «Լիվերպուլ»-ի մարզաբազա, որպեսզի բուժզննում անցնի և պայմանագիր ստորագրի ակումբի հետ:
Ինչպես նախկինում հաղորդվում էր, Բալոտելին 4-ամյա պայմանագիր կստորագրի «Լիվերպուլ»-ի հետ, իսկ տարեկան աշխատավարձը կկազմի 6 մլն եվրո:
Սակայն իտալացի հարձակվողը չի կարողանա օգնել իր թիմին «Մանչեսթեր Սիթի»-ի հետ առաջիկա հանդիպման ժամանակ, քանի որ «Լիվերպուլ»-ը չի հասցնի նրան ընդգրկել վերջնական հայտացուցակում: