Հայազգի անպարտելի բռնցքամարտիկ Դավիդ Գրաֆը (7-0-0, 6 նոկաուտ), ով հանդես է գալիս առաջին ծանր քաշային կարգում, իր հաջորդ մենամարտը կանցկացնի սեպտեմբերի 29-ին՝ Համբուրգում՝ Ալեքսանդր Պովետկին – Հասիմ Ռահման մենամարտի կապակցությամբ կազմակերպվելիք բռնցքամարտի երեկոյի ժամանակ:
6 ռաունդից բաղկացած մենամարտում Գրաֆի հակառակորդը լինելու է բրտանացի բռնցքամարտիկ Մարտին Գրեյները (8-5-0, 3 նոկաուտ):
Հիշեցնենք, որ իր վերջին մենամարտը Գրաֆն անցկացրել է 2012 թվականի մայիսին և 4-րդ ռաունդում նոկաուտի է ենթարկել Աթիլա Պալկոյին: