Ռուսաստանի օլիմպիական հավաքականի մամլո խոսնակ Մարիա Կիսելյովան պատմել է, թե ինչ կլինի օլիմպիական կենտրոնների հետ Լոնդոնում կայանալիք խաղերից հետո:
«Օլիմպիական գյուղում խաղերից հետո արվեստի դպրոց կբացվի: Ինչ վերաբերում է օլիմպիական կենտրոններին, ապա նրանց մի մասը կապամոնտաժվի: Դա վերաբերում է բասկետբոլի արենային, հնարավոր է` այն տեղափոխվի Գլազգո: Կապամոնտաժվի նաև դաշտային հոկեյի արենան: Դա ժամանակավոր կառույց է: Կպահպանվի հեծանվային մրցուղին»,- Կիսելյովային մեջբերում է Р-Спорт-ը: